ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում պայքարում է բռնակալության դեմ՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Պետդեպի ղեկավարը Twitter-ի իր էջում հիշեցրել է, որ 74 տարի է անցել այն պահից, երբ ամերիկյան և դաշնակիցների զորքերը վայրէջք են կատարել Նորմանդիայում՝ Եվրոպան ազատագրելու համար։
Պոմպեոն հայտարարել է, որ այդ օրը բեկումնային դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնակալության դեմ պայքարում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հարգում է բռնակալությանը դիմակայելու համար գործադրած ջանքերը։








































