Թաթարստանի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկի քույրը պատմել է, որ «աղջկան ստիպել են հանել ներքնազգեստը քիմիայի պետական քննությունից առաջ և սպիտակ թափանցիկ բլուզով անցնել երկաթորսիչի միջով՝ երկու տղամարդկանց սևեռուն հայացքների ներքո։
«Այս տարի ստուգողները ստիպել են ոչ միայն հեռախոսը հանձնել, այլև ներքնաշորը հանել։ Իմ քրոջ վրա ճնշում են գործադրել, ստիպել են կրծկալը հանել։ Ի՞նչ կարող էր գրել նա այդ վիճակում։ Նրա մոտ հիստերիա է սկսվել, երկու անգամ բժիշկ են կանչել, սակայն թույլ չեն տվել ոչ հրաժարվել, ոչ էլ ծնողներին զանգահարել»,– գրել է նա։

Թաթարստանի Նիժնեկամսկի շրջանի կրթության վարչությունում խոստովանել են, որ աշակերտուհու մորից իրոք ստացել են բողոք–զանգ, սակայն հրաժարվել են ընդունել տեղի ունեցած փաստը։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ–ները՝ ներքին հետաքննությունը դեպքի առթիվ իրականացվելու է քննությունների ավարտից հետո։

Համացանցի օգտատերերին վրդովել է այս պատմությունը։ Շատերը պատմել են ճնշումների մասին, որոնց հետ բախվում են պետական քննություններ հանձնող շրջանավարտները։ Մեկնաբանություններում օգտատերերը պատմել են իրենց հետ պատահած նման դեպքերի մասին։








































