Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հեղափոխության հաջորդ կայարանը՝ Ազգային ժողով. Ով կփոխարինի Արա Բաբլոյանին

Հանրապետական խմբակցությունը արդեն զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից։ Երեկ խմբակցությունից հեռանալու մասին հայտարարել է նաև գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը։ Առաջիկայում դուրս եկողների շքերթը կշարունակվի։ Քանիսը կլինեն դուրս եկողները՝ արդեն երկրորդական է, քանի որ ՀՀԿ-ն «հատել» է մեծամասնության համար անհրաժեշտ պատգամավորների թվի ներքին շեմը՝ 55 պատգամավոր։ ՀՀԿ-ն այլևս այդքան անդամ չունի Ազգային ժողովում։

Այսպիսով, գործարար պատգամավորների՝ խմբակցությունից հեռանալով արդեն իսկ նոր քաղաքական իրադրությունում, հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական իրադրությունում ևս մեկ նոր իրադրություն է առաջանում. ՀՀԿ-ն, չունենալով գործադիր իշխանություն, այլևս մեծամասնություն չէ նաև օրենսդիր մարմնում։ Իսկ ըստ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ մեծամասնություն չունեցող խմբակցությունը չի կարող ունենալ նաև ԱԺ նախագահ և երկու ԱԺ նախագահի տեղակալներ, որպիսիք առ այսօր ունի ՀՀԿ-ն։ Հետևաբար արդեն իսկ այսօր առաջացել է խորհրդարանի ղեկավարությանը փոխելու անհրաժեշտություն, քաղաքական, բայց առաջին հերթին՝ սահմանադրական անհրաժեշտություն։ Ըստ Սահմանադրության՝ արդեն նաև դե յուրե ընդդիմադիր դարձած ՀՀԿ-ն ԱԺ ղեկավարությունում կարող է ունենալ միայն մեկ փոխնախագահի պաշտոն։ Այսինքն՝ լավագույն դեպքում պետք է մնա կամ Էդուարդ Շարմազանովը, կամ Արփինե Հովհաննիսյանը։ Արա Բաբլոյանը պետք է հրաժարական տա։

Քաղաքական կոռեկտությունը պահանջում էր, որ մենք արդեն երեկ տեղեկացած լինեինք նրա հրաժարականի մասին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Գուցե մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ իր նկատմամբ հումանիզմ կդրսևորվի, և իրեն հնարավորություն կտան մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները շարունակել պաշտոնավարել խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Բայց նման բան տեղի ունենալ չի կարող, քանի որ, կրկնում ենք, նախ՝ դա Սահմանադրության, ապա նոր ձևավորված քաղաքական իրադրության պահանջն է։ Եվ ուրեմն, եթե Արա Բաբլոյանը չի հեռանում անձամբ, իշխանությունը՝ իր գործընկեր խմբակցությունների ու արդեն նախկին ՀՀԿ-ականների միջոցով պետք է ժամ առաջ հարուցի ԱԺ ղեկավարության, առաջին հերթին՝ ԱԺ նախագահի պաշտոնանկության ու խորհրդարանի նոր ղեկավարության ընտրության գործընթաց։ Հակառակ դեպքում քաղաքական ֆորմալ և ոչ ֆորմալ իրողությունների միջև անհամապատասխանությունը շարունակվելու է, ինչը առաջին հերթին խոչընդոտելու է օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն փոխգործակցությանն ու ազդելու է իշխանության այս թևերի աշխատանքի արդյունավետության վրա։

ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո կամ գուցե անգամ դրան զուգահեռ առաջ է գալու խորհրդարանական հանձնաժողովների ղեկավար կազմերի՝ նախագահների ու փոխնախագահների փոփոխության հարցը։ Կրկին Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ օրենքով՝ ընդդիմությունը չի կարող ունենալ այնքան հանձնաժողովների ղեկավարներ ու նախագահի տեղակալներ, որքան այսօր ունի Հանրապետական խմբակցությունը։ Հետևաբար ԱԺ առաջիկա հերթական, բացառված չէ նաև արտահերթ նիստում պետք է տեղի ունենա նաև խորհրդարանական հանձնաժողովների գործող նախագահների հրաժարականի ու նորերի ընտրության գործընթաց։

Շատ կարևոր է նաև, թե ինչպես նոր իշխանությունը կբաշխի խորհրդարանի ղեկավարության ու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների քվոտաները, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի հետ փոխհամաձայնության կգա նաև այս հարցում՝ նրանց զիջելով, ասենք, ԱԺ մեկ փոխնախագահի ու մշտական հանձնաժողովների որոշակի թվով նախագահների պաշտոնները, թե՞ այդ խնդիրը կլուծի «Ելք»-ի ռեսուրսներով։ Ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջին տարբերակը, և Ազգային ժողովի նախագահը կլինի «Ելք»-ից, փոխնախագահները՝ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից ու ևս մեկը՝ կրկին «Ելք-ից։

«Ելք»-ում ԱԺ նախագահի ամենահարմար թեկնածուն թերևս Էդմոն Մարուքյանն է, թեև կարող է քննարկելի լինել նաև Արամ Սարգսյանի թեկնածության հարցը՝ հատկապես գրեթե բոլորի կողմից վերջինիս ընդունելի լինելու իրողության պատճառով։ Հասկանալի է՝ «Ծառուկյան» դաշինքը կարող է փորձել ստանալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ հիմնավորելով դա այնպես, որ գործադիր իշխանության ղեկավարությունը կազմավորվել է «Ելք»-ի անդամներից, օրենսդիրն էլ կարող է ղեկավարել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը։ Սակայն դա հեղափոխական քաղաքական տրամաբանության հետ քիչ աղերս ունի, և կարծում ենք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ղեկավարությունը չի զիջի ԲՀԿ-ին։

Խորհրդարանի ղեկավարության փոփոխությունը միայն ներպառլամենտական գործընթաց չէ։ Դրանով հեղափոխությունը կտարածվի նաև իշխանության օրենսդիր, առաջնային մանդատ ունեցող օրենսդիր թևի վրա։

Գործադիր իշխանությունը ձևավորվել է հեղափոխության արդյունքում, ամբողջությամբ հեղափոխական տրամաբանության շրջանակներում, սակայն իշխանության մյուս թևերում՝ օրենսդիրում և դատական համակարգում, դեռ պահպանվում է նախկին ստատուս քվոն։ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից Արման Մկրտումյանի հրաժարականով հեղափոխությունը ըստ ամենայնի մուտք կգործի նաև արդարադատության համակարգ։ Մնում է օրենսդիր իշխանությունը, որի ղեկավարության փոփոխությունը ամբողջական կդարձնի հեղափոխության հաղթանակը գոնե կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Իհարկե, դեռ բազմաթիվ են նախկին իշխանության նշանակած կամ «ընտրած» պաշտոնյաները մի շարք այլ կարևոր ոլորտներում՝ Կենտրոնական բանկ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Բարձրագույն դատական խորհուրդ և այլն։ Սակայն դրանց պետք է անդրադառնալ թերևս միայն իշխանության երեք թևերում հեղափոխության հաղթանակն ամրագրելուց հետո։ Կմնա միայն չորրորդ իշխանությունը՝ մամուլը, որը քննարկման միանգամայն այլ թեմա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում