Ամերիկյան Forbes ամսագիրը երկուշաբթի հրապարակել է «չափից ավելի շատ վարձատրված» դերասանների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Ադամ Սենդլերը:
Փորձագետների գնահատականներով՝ յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց, որը վճարվել է Սենդլերին վերջին 3 տարվա ընթացքում կինոֆիլմերին մասնակցելու դիմաց, կինոստուդիաները ստացել են բավական համեստ շահույթ՝ մոտ 3.40 դոլար:
Նրա մասնակցությամբ վարձույթի առումով ամենաանհաջող ֆիլմերն են «Այսքան տարբեր երկվորյակներ»-ը ու «Պապա-դոսվիդոս»-ը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Այսքան տարբեր երկվորյակների» ստեղծման վրա ծախսվել է մոտ 80 մլն դոլար, ըստ ամսագրի, սակայն, ֆիլմը հավաքել է ընդամենը 150 մլն դոլար:
«Պապա-դոսվիդոս»-ը, որի նկարահանմն վրա ծախսվել էր 70 մլն դոլար, ավելի անհաջող էր վարձույթի տեսակետից՝ վաստակել է ընդամենը 57 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցրել է Քեթրին Հեյգլը, ով ստուդիաներին բերում է ընդամենը 3.50 դոլար՝ յուրաքանչյուր վճարված դոլարի դիմաց:
Եռյակը ամփոփում է Ռիզ Ուիզերսփունը՝ 3.90 դոլարով:
Դերասանների առաջին տասնյակում, որոնց աշխատավարձը չի համապատասխանում վարձույթից գոյացած միջոցներին, հայտնվել են նաև Նիքոլաս Քեյջը, Քևին Ջեյմսը, Դենզել Վաշինգտոնը, Սթիվ Քերելը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթ Դեյմոնն ու Ռայան Ռեյնոլդսը:









































