Սիրիայում վերականգնվել են հեռախոսային հաղորդակցությունը և համացանցը՝ հաղորդում է Agence France-Presse գործակալությունը: Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին կապի հետ կապված խափանումները Սիրիայում տևել են շուրջ 3 ժամ:
Համացանցի և հեռախոսային կապի հասանելիության խափանումների պատճառը եղել է օպտիկամանրաթելային մալուխի վնասվելը: Իսկ թե ինչու է վնասվել մալուխը՝ չի հաղորդվում:
Նշենք, որ Սիրիայում շարունակվող ռազմական հակամարտության հետևանքով ենթակառուցվածքների վնասման պատճառով պարբերաբար անջատվում են կապի տարբեր միջոցները:









































