ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, թե ինչով կարող էր զբաղվել, եթե քաղաքական գործիչ չդառնար։
«Ես Պետերբուրգի պետական համալսարանն եմ ավարտել, իրավաբանական ֆակուլտետը, այդ պատճառով կարող էի իրավաբան, փաստաբան աշխատել»,-ասել է Պուտինը։
Այլընտրանքային կարիերայի մասին խոսելով՝ նա հիշեցրել է, որ մինչև քաղաքական կարիերան աշխատել է ԽՍՀՄ արտաքին հետախուզությունում։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ասել է, որ օրական 2-2․5 ժամ սպորտով է զբաղվում։ Պուտինը մարզվում է մարզասրահում, լողավազանում։ ՌԴ նախագահը նաև հոքեյ է խաղում։







































