ԱՄՆ կառավարությունն ավարտել է General Motors-ի արժեթղթերի վաճառքը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուին:
ԱՄՆ կառավարության ընդհանուր կորուստը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ General Motors-ի արժեթղթերը գնելու պատճառով կազմել է մոտ 11 մլրդ դոլար: Իսկ GM-ի արժեթղթերը գնելու համար ԱՄՆ կառավարությունը ծախսել է 51 մլրդ դոլար:









































