Իրիս Գրեյս Հելմշոուն 7-ամյա աղջիկ է Մեծ Բրիտանիայից։ 2011 թվականի դեկտեմբերին բժիշկները նրա մոտ աուտիզմ են ախտորոշել։ Իրիսը շփման, զգացմունքները արտահայտելու հետ կապված խնդիրներ ունի։

Սակայն նա նաև անսպասելի նվերների գերազանց օրինակ է, որ կարող է շնորհել աուտիզմը. դետալների նկատմամբ նրա բացառիկ ուշադրությունը օգնել է նրան այնպիսի անհավանական գեղեցիկ նկարներ ստեղծել, որ նրա շատ երկրպագուներ (և գնորդներ) համեմատում են դրանք Մոնեի աշխատանքների հետ։

Իրիսին օգնում է նկարել իր կատուն՝ Տուլուն, ով նաև համատեղությամբ նրա լավագույն ընկերն է։













































