«168 Ժամ» պարբերականը այսօրվա համարում գրում է.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը խիստ ընդդիմադիր զեկույց է հրապարակել, այն աստիճանի ընդդիմադիր, որ դրան կնախանձեր ցանկացած իրավապաշտպան կազմակերպություն, նույնիսկ միջազգային:
Այս զեկույցի իմաստն այն է, որ Հայաստանում արդարադատության համակարգ գոյություն չունի. դատավճիռները կայացվում են բացառապես կաշառքով, և դրա հետևանքով հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ զրոյականից էլ ցածր է:
ՄԻՊ գրասենյակի պատրաստած զեկույցում նշվում է, որ դատարանների գործունեության արդյունքում է, որ հազարավոր անմեղ մարդիկ հայտնվում են բանտերում, իսկ հանցագործները ման ենգալիս ազատության մեջ, Հայաստանից հեռանում են անարդարության զոհ օտարերկրացի ներդրողները, իրենց իրավունքները դատարանում պաշտպանել չկարողացող մարդիկ արդարություն են փնտրում փողոցում…
ՄԻՊ գրասենյակն այնքան առաջ է գնացել, որ հրապարակել է, թե ինչ չափերի կաշառք են վերցնում առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում: Օրինակ, Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը կարող է հասնել 50 հազար դոլարի: Եթե այս թվերը նկատի ունենալով` հաշվենք Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ունեցվածքը, ապա 2011թ. նրա կողմից հայտարարագրած 185 հազար դոլարն ուղղակի ծիծաղելի թիվ է (ընդամենը 3,5 դատավճիռ):
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:








































