Ղազախստանն արգելում է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված, բայց որևիցե մարմնի կողմից երկարաձգված անձնագրեր:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա խորհուրդ տվեց ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Ղազախստան, վավերականությունը լրացված անձնագրերը փոխել նորերով:







































