Խմելու ջրի հսկայական պաշարներ են հայտնաբերվել օվկիանոսի տակ: Ինչպես ենթադրում են ուսումնասիրողները՝ այդ ջուրը բավական կլինի ապագա սերնդին պահելու համար:
Ավստրալիացի գիտնականները պնդում են, որ 500 հազար խորանարդ կիլոմետր խմելու ջուր են հայտնաբերել Ավստրալիայի, Չինաստանի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի ափերին մոտ գտնվող օվկիանոսների հատակին: Բացահայտումն արվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը իր զեկույցում հայտարարել է, որ վերջին հարյուրամյակում ջրի օգտագործումը կրկնակի անգամ ավելացել է:
Ինչպես նշում են գիտնականները, դա հնարավորություն կտա կրճատել երաշտները և ջրի պակասը:
Երկրի բնակչության ավելի քան 40 %-ը չի կարողանում բավարարել իր՝ ջրի կարիքները դրա պակասի պատճառով: Մինչև 2030 թ., ըստ ՄԱԿ-ի, երկրի բակչության գրեթե 47 %-ն այդ պայմաններում կապրի:
Գիտնականների խոսքերով՝ այդ ափամերձ տարածքները ջրի տակ են անցել գրեթե 20 000 տարի առաջ: Դրանք ամբողջական են մնացել, քանի որ պաշտպանված են կավի և այլ նյութերի նստվածքներով:
Գիտնականները հայտարարում են, որ «պահուստներից» խմելու ջրի արդյունահանումն ավելի քիչ կարժենա, քան ծովի ջուրը խմելու դարձնելը: Սակայն այդ թանկարժեք ռեսուրսն օգտագործելու համար մարդկությունը պետք է սպասի, թե ծովի մակարդակը երբ կրկին կիջնի, որը կարող է դեռ երկար տևել, գրում է fedpost.ru-ն:









































