Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ո՞ւմ «պայմանագրի» բախտին կարժանանա Նիկոլի պայմանագիրը. պարզաբանում են փորձագետները

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր իր մի խումբ համակիրների հետ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

Թեպետ պամանագիրը քաղաքացիական է, այդուհանդերձ առաջ քաշվեցին հիմնականում քաղաքական բնույթի հարցեր: Փաշինյանը շեշտեց, որ պայմանագիրը պետք է մասնակցի ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին: Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գլխավոր նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ դրական է նման նախագծի ստեղծումը, այդուհանդերձ ընդգծեց, որ այն կարող է իր առջև դրված նպատակները կյանքի չկոչել․ «Քաղաքական դաշտը և առավել ևս ընդդիմադիր դաշտը լիովին իրեն սպառել է: Մենք չունենք գործող այնպիսի ընդդիմություն, որը կարող է պաշտպանել ժողովրդի շահերը: Դա ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները, իսկ խնդիրն այն է, որ մեր ընդդիմադիր դաշտում շատ քիչ են քաղաքական այնպիսի գործիչներ, որոնք կհամաձայնեն իրենց լիազորությունները քիչ թե շատ զիջել և որևէ մեկին պաշտպանել: Խնդիրն այն է, որ մեկ ուժի մեջ միավորումը բավականին բարդ գործընթաց է: Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը լավ գործ ձեռնարկած լինի, ես գտնում եմ՝ վերջում այն անհաջողությամբ կավարտվի, ինչպես և մինչև հիմա անհաջողությամբ են ավարտվել ընդդիմության բոլոր՝ միավորվելու փորձերը»:

Քաղաքագետի կարծիքով՝ հենց տեսնում են ընդդիմադիր որևէ առաջնորդ քիչ թե շատ շանս ունի ինչ-որ ծրագրով իշխանության հասնելու՝ այդ վայրկյանին միավորվում են, հենց տեսնում են ընտրությունների կամ այլ որևէ պատճառով հաջողության հասնել չի լինում՝ այդ վայրկյանից վերանում են, սկսում են մեկը մյուսին մեղադրել անհաջողությունների համար, և ինքնըստինքյան պառակտում է տեղի ունենում․ «Բան չունեմ ասելու՝ շատ լավ ձեռնարկ է, Նիկոլ Փաշինյանը խարիզմատիկ է, շատ լավ լիդեր, կարող է իր շուրջը միավորել մեծ քանակությամբ ժողովրդի, առավել ևս այն մասսային, որը դժգոհ է գործող իշխանություններից: Սասուն Միքայելյանն ավելի անմիջական անձնավորություն է, այս ամենն իր դրական կողմերն ունի, բայց այն, որ իրոք որևէ հաջողության կհասնեն՝ ինձ համար մի քիչ անհավանական է թվում»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պայմանագիրն առաջ է քաշում ավելի շատ քաղաքական հարցեր, քան քաղաքացիական՝ Գ․ Համբարյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի համար այնքանով է լավ, որ նա պատգամավորական ամբիոնը կարող է օգտագործել իր նախաձեռնությունները գովազդելու և ժողովրդին հասցնելու համար: Քաղաքականից քաղաքացիականին անցումը հիմա շատ ավելի պարզ է, հիմա քաղաքացիական ոլորտում լավ ուժեղ դիրքեր ունեն հասարակական կազմակերպությունները և այդ շրջանում հենց նրանք են, որ հասնում են որևէ հաջողության իշխանությունների դեմ պայքարում:

Չեմ բացառում՝ կարող է որևէ ժամանակավոր հաջողություն լինել, օրինակ՝ տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարում դուք տեսաք, որ եղավ հաջողություն:

Ինչ վերաբերվում է ընտրություններին մասնակցելուն, վատ միտք չէ, բայց Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ բնակվում է Հայաստանի Հանրապետությունում՝ մի երկրում, որտեղ բնակչությունը շատ քիչ է, գործիչներն էլ բավականին ճանաչված են:

Ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչներից շատերն են կա՛մ ժամանակին իշխանություն եղել, կա՛մ հարել են իշխանությանը, կոմպրոմատներ օգտագործելը շատ հեշտ է: Հիմիկվանից պետք չէր բացեիբաց հայտարարել, որ ընտրություններին մասնակցելու են, իշխանությունները կարող են պառակտել այդ նախաձեռնության մասնակիցներին, որովհետև ոչ մեկն էլ այդքան մաքրամաքուր անցյալ չունի»:

Իր հերթին՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» մեկնարկին, ասաց հետևյալը․ «Չմոռանանք, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 3, և Հայաստանն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնության ուժեղ վերհսկողության ներքո: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այլև ներքաղաքական կյանքին, իսկ դա վերաբերում է իշխանության ձևավորման հարցին: Այսինքն՝ կապ չունի, թե դու ինչ պլատֆորմ ես ձևավորում, ինչ նախագիծ ես հրապարակում, ցանկանում ես իշխանության ձևավորման գործընթացում որևէ բան անել՝ պետք է ունենաս Ռուսաստանի «դաբրոն»:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ նրանց հայտարարությանը և մեր այն հարցադրմանը, թե քաղաքացիական նախաձեռնությունը ի՞նչ ձևաչափով կարող է մասնակցել դրանց, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ընտրություններին մասնակցում են անհատ թեկնածուները կամ դաշինքները: Եթե ինչ-որ քաղաքական գործիչ ցանկանում է մեծամասնականով առաջադրվել՝ դա այլ հարց է, իսկ եթե ոչ, ապա բնականաբար՝ պետք է վերածվի կուսակցության:

Կան ներքին կողմեր իհարկե, բայց այս պահի դրությամբ առանց ՌԴ համաձայնության կամ որոշման չի ձևավորվելու իշխանություն՝ անկախ նրանից դրան կմասնակցեն գործո՞ղ կուսակցությունները, թե՞ նոր ձևավորվելիք քաղաքացիական նախաձեռնությունները»:

Մեր այն դիտարկմանը, որ այս նախաձեռնությունը, փաստորեն, ևս պետք է ստանա Ռուսաստանի «դաբրոն», փորձագետը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ Ռուսաստանն է որոշելու Հայաստանի իշխանությունների ապագա քաղաքական պատկերը: Իսկ թե այս պլատֆորմը կմասնակցի ընտրություններին, թե ոչ կամ կստեղծվեն նոր կուսակցություններ՝ դա արդեն երկրորդական նշանակություն ունի, կարևորը ՌԴ-ի «դաբրոն» ունենա: Ինչու եմ կրկնում՝ այս պահի դրությամբ, որովհետև հայտնի չէ, թե Վիլնյուսից հետո Արևմուտքն իրեն ինչ ձևով կպահի: Բացի այդ, կա շատ լուրջ խնդիր բոլոր տեսակ նախաձեռնությունների համար: Դա այն է, որ ՀՀ բնակչության մեծ մասի մոտ արտագաղթողի հոգեբանություն է, ինչն էապես թուլացնում է ներքաղաքական գործընթացներին հասարակության մասնակցությունը: Այս պահին Հայաստանի հասարակության 90 տոկոսը չի մասնակցում իշխանության ձևավորմանը, ինչը նշանակում է, որ եթե այստեղից չեն մասնակցում, ապա դրսից է լինում՝ տվյալ դեպքում՝ սեպտեմբերի երեքից հետո դա Ռուսաստանից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում