Անցյալ ոչ աշխատանքային օրերին Վիենայում տեղի ունեցավ Life Ball ամենամյա բարեգործական պարահանդեսը, որի նպատակն է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համար միջոցների հավաքագրումը։
Բացման արարողությանը մասնակցել է նաև «Եվրատեսիլ–2014»-ի հաղթող Կոնչիտա Վուրստը, ով վերջերս խոստովանել է, որ ՄԻԱՀ–ի դրական կարգավիճակ ունի։
![]()
Պարահանդեսի բոլոր հյուրերը պետք է լինեին էպատաժային և սադրիչ կոստյումներով։ Կոնչիտան ընտրել էր հարսի կերպարը։ Պարահանդեսին նա ներկայացել է ձյունաճերմակ հարսանեկան զգեստով, թագով և ծաղկեփնջով։
![]()
Երբ Վուրստը բարձրացրել է քողը, բոլորը տեսել են նրա նոր կերպարը. այժմ երգչուհին կրակոտ շիկահեր է։ Սպիտակ են նրա ոչ միայն մազերը, այլև՝ մորուքը։
![]()
Այնուհետև Կոնչիտան մեկ այլ հագուստ է ցուցադրել՝ պերճաշուք կիսաշրջազգեստով և նկարազարդ բլուզով։
![]()
![]()
![]()
![]()








































