Ասպիրինի ընդունումը կարող է ասթմայի և շնչարգելության պատճառ դառնալ,– հաղորդել են Իվանո–Ֆրանկովսկի ազգային բժշկական համալսարանի ուկրաինացի գիտնականները։

Չորս տարվա ընթացքում գիտնականները ուսումնասիրել են ասպիրինի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էլեկտրոնային, գենետիկ և մանրադիտակային մակարդակով։ Մասնագետները պարզել են, որ ասթմա և շնչարգելություն առաջացնող բացասական ազդեցությունը կարող է առաջանալ դեղի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող մարդկանց մոտ։ Պատճառն այն է, որ այս մարդկանց մոտ խախտված է արախիդոնաթթվի նյութափոխանակությունը, որը մասնակցում է նյութափոխանակության խանգարմանը և ասթմայի է հանգեցնում։ Այս պաթոլոգիան գոյություն ունի, սակայն մինչ օրս այն չեն կարողանում բուժել,– բացատրել են բժիշկները։

Փորձագետները համոզված են, որ նրանք առաջին քայլն են արել արախիդոնաթթվի մետաբոլիզմի խնդրի լուծման ուղղությամբ։









































