Թեհրանը կողմ է Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրին հետևելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Մոտահարին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Իրանը ՀՀԳԾ-ում ոչ մի փոփոխություն և ոչ մի ուղղում չի ընդունի։ Իրանը կարծում է, որ եթե համաձայնություն է ձեռք բերվել, այն պետք է կետ առ կետ իրագործվի»,-ասել է նա Դաշնային խորհրդի խոսնակ Իլյաս Ումախանովի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ։
2015-ին կնքված ՀՀԳԾ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմանի համաձայնագիր է՝ ուղղված Հանրապետությունում միջուկային մշակումները դադարեցնելուն՝ պատժամիջոցների չեղարկման փոխարեն։







































