Հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալությունն ընդլայնում է ՌԴ իշխանությունների հետ կապ ունեցողների նկատմամբ հետաքննության ծավալները: The Sunday Times- փոխանցմամբ՝ Միացյալ թագավորությունը կարող է սառեցնել իր տարածքում գտնվող նրանց հաշիվները:
Խոսքը վերաբերվում է «ռուս օլիգարխներին և մուլտիմիլիոնատերերին»:
Այժմ քննիչներն աշխատում են կոռումպացված էլիտաների և նրանց՝ ապօրինաբար ձեռք բերված հարստությունների դեմ պայքարի ուղղությամբ:







































