Լոնդոնում ընթացող չճանաչված երկրների թվականի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Արևմտյան Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել։
Մեր հավաքականը 1:0 հաշվով առավելության է հասել Փենջաբի նկատմամբ: 14-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վահագն Միլիտոսյանը:
Երկրորդ տուրից հետո Արևմտյան Հայաստանը 4 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի այսօր մրցելով Քաբիլիի հետ:







































