Miss Universe Beauty 2018 (Միսս Տիեզերք–2018) մրցույթի հաղթող և «Միսս աշխարհ 2018» տիտղոսակիր Սանիա Շակիրովան Կիրգիզիայում ավտովթարի զոհ է դարձել։ Ողբերգության մասին հաղորդել է հայտնի հեռուստահաղորդավար Ասոլ Մոլդոկմատովան։
«Նա շատ հոգատար և անսահման լուսաշող էր»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը։ Ըստ լրագրողի՝ կինը երեք երեխա է ունեցել։
Տեղի իշխանությունները հաղորդել են, որ մահացու վթարը տեղի է ունեցել Չոկ–Տալ գյուղի մոտակայքում։ Նախնական վարկածի համաձայն՝ տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել է արգելափակոցին։ Արդյունքում Շակիրովան տեղում մահացել է, երկրորդ ուղևորի և վարորդի կյանքի համար բժիշկները պայքարում են։











































