29-ամյա ամերիկուհի Մելանին՝ Տեխասից, տարիներ շարունակ տառապել է ավել քաշի պատճառով։ Աղջիկը գրեթե 200 կիլոգրամ է կշռել։ Մելանին ի վիճակի չէր ապրել սովորական կյանքով, զբոսանքի գնալ, ընկերներին հանդիպել և նոր հարաբերություններ սկսել։ Եվ այդ պատճառով էլ աղջիկը որոշել է դիմել վիրաբույժներին։ Վիրահատության արդյունքում նա նիհարել է 163 կիլոգրամով։ Բայց նույնիսկ դա նրան չի երջանկացրել. այժմ ամերիկուհու կազմվածքն ավելի սարսափելի էր։ Մելանին ամաչում էր փողոց դուրս գալ, իսկ սպորտից նրան միայն լողն էր թույլատրվում։ Նա պատմել է, որ անհարմար էր զգում լողավազան գնալ. քանի որ մարդիկ նայում էին իր վրա և իրար հետ քչփչում։

Այդ ժամանակ Մելանիին առաջարկել են մաշկի հեռացման վիրահատության դիմել. արդյունքը տպավորիչ է ստացվել։

Մելանին դեռևս մեկ վիրահատության է ենթարկվել և պատրաստվում է երկրորդին։









































