ExpressJet ավիաընկերությունը ինքնաթիռում է մոռացել թռիչքի ժամանակ քնած ուղևորին, որը վայրէջք էր կատարել Տեխասի Հյուսթոն-Ինտերկոնտինենտալ օդանավակայանում: Ինչպես հայտնում է CNN Wire-ը, Թոմ Վագոները զարթնել ու իրեն հայտնաբերել է մթության մեջ ու ինքաթիռի կայանում:
Ուղևորի խոսքով՝ ինքը ապշել է կատարվածից: Նա փորձել է դուրս գալ ինքնաթիռից, սակայն մուտքերը փակ են եղել:
Տղամարդը զանգահարել է իր ընկերուհուն ու հայտնել, որ գտնվում է փակ ինքնաթիռում:
«Նա մտածում էր, թե ես խելագարվել եմ»,- պատմել է Վագոները լրագրողներին:
Ի վերջո, ընկերուհին կապվել է United Airlines-ի ներկայացուցիչների հետ, և ուղևորին ազատ են արձակել:
Թե ինչն է պատճառը, որ ավիաընկերության ներկայացուցիչները քնած ուղևորին չեն նկատել, հայտնի չէ:






































