84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի բլյուզմեն Էդդի Քլիրուոթերը՝ տեղեկացնում է Assocoiated Press-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ երգչի մահվան պատճառը սրտային անբավարարվածությունն է:

Էդդի Քլիրուոթերը (իրական անվանումը՝ Էդվարդ Հարինգթոն) ծնվել է 1935թ. Մաքոն քաղաքում: Երաժշտական կարիերան սկսել է Ալաբամա նահանգում: 1950թ. տեղափոխվել է Չիկագո, որտեղ հանդես է եկել Շեֆ մականվամբ: Երաժշտի ապագա ծածկանունը կնքել է նրա մենեջերը:
2003թ. նա արժանացել է Գրեմմի մրցանակի Rock’N’Roll City ալբոմի համար:








































