Դասական հարսանեկան արարողության սիրահարները հազիվ թե հավանեն Instagram-ում տարածված նոր թրենդը, սակայն այն դուր կգա անսովոր լուծումներ փնտրող մարդկանց և յուրահատուկ որոշումներ կայացնող մարդկանց՝ գրում է peopletalk.ru-ն:

Վերջին ժամանակներում շատ զույգեր փոխարինում են ամուսնական մատանիները տատուներով: Ընդ որում սա արվում է ոչ միայն տարբերվելու համար. երիտասարդները վստահ են, որ տատուն ավելի անձնական և ճիշտ միջոց է ամուսնական կապի ամրապնդման համար:

















































