Դանիայի խորհրդարանը մտադիր է քննարկել արական սեռի նորածիններին թլփատելն արգելելու օրինագիծը, գրում է JTA-ն։
Հավանական է, որ հարցը քվեարկության կդրվի, քանի որ բացի բժշկականից ցանկացած այլ նպատակով թլփատումը հանցագործություն ճանաչելու խնդրագիրը 50 հազար մարդ է ստորագրել։

Խնդրագրի համաձայն՝ թլփատումը «երեխային խեղող վիրահատություն է, որը հավասարազոր է կանացի համարժեք օրգանների վիրահատությանը»։
Ներկայում Դանիայում շուրջ 8 հազար հրեա և տասնյակ հազարավոր մահմեդականներ են բնակվում։








































