Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը Լոնդոնում առաքիչին փրկել է խուլիգանների խմբից, հայտնում է Sky News-ը։
«Շերլոկ» սերիալի 41-ամյա աստղը կնոջ հետ տաքսիով Մերիլեբոն ռոուդ փողոցով ընթանալիս է եղել, երբ նկատել է, որ սնունդ առաքող տղամարդուն խուլիգանների խումբը ծեծի է ենթարկում։ Նա դուրս է եկել մեքենայից ու վազել հարձակվողների կողմը՝ բղավելով, որ նրանք հանգիստ թողնեն առաքիչին, ինչից հետո խուլիգանները փախուստի են դիմել։
Տաքսու վարորդը, որի հետ զրուցել են լրագրողները, դերասանի արարքն «առնական, քաջ ու անշահախնդիր» է բնութագրել։











































