Thursday, 06 06 2024
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել

Պետական վերահսկողական ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարի լիազորություն չունի, այդ ծառայությունը կարող է միայն աջակցել

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր նշանակումից հետո հաճախ է խոսում, հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիան արմատախիլ անելու մասին։ «Մեծ պատասխանատվություն ունեմ, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում հասնեմ նրան, որ վերջում ասեմ՝ հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս»,- նախօրեին հայտարարել էր Սանասարյանը՝ հավելելով, որ սկսելու է պետական բուհերից։

Սանասարյանը նաև իր էջում հարցում էր արել, թե, հանրության կարծիքով, որ ոլորտներն են առավել կոռումպացված և որտեղ կարելի է ստուգումներ իրականացնել։

Նշենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տարեկան հետազոտություններով՝ Հայաստանի ամենակոռումպացված ոլորտները պետական հիմնարկներն են, կրթությունը, առողջապահությունը, որտեղից էլ, ըստ էության, պետք է սկսել։ Կոռուպցիոն սկանդալային բացահայտումների մասին խոստացել է արդեն կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարարը ևս ուսումնասիրություններ է սկսել։ Իսկ պետական հիմնարկների անարդյունավետ կառավարման և չարաշահումների մասին երեկ խոսել էր հենց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հենց այդ նպատակով էլ վերջերս Դավիթ Սանասարյանը քաղհասարակության և մասնագիտական շրջանակների հետ քննարկում էր կազմակերպել՝ հասկանալու համար կոռուպցիայի հիմնական օջախները և իր առաջնահերթությունները։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ որքան էլ ողջունելի է պետական վերահսկողական ծառայության ոգևորութունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, սակայն այդ հաստատությունը կոռուպցիայի դեմ պայքարի լիազորություն չունի։ Այդ հաստատությունը կարող է միայն ուսումնասիրություններ անել։ «Եթե մենք նայում ենք օրենքի տեսանկյունից, ապա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար մի քանի մարմին գոյություն ունի՝ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ՊԵԿ-ը՝ իր հարկային և մաքսային հետաքննական բաժիններով։ Բայց ներկայումս ստեղծվում է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Իսկ երբ նայում ենք պետական վերահսկողական ծառայության հակակոռուպցիոն մասով գործառույթներին, ապա օրենքի տեսանկյունից իրենց ֆունկցիան վերահսկողական բնույթի է։ Այսինքն՝ իրենք օրենքով կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմ չունեն։ Իրենք կարող են ուսումնասիրել փաստաթղթերը, վեր հանել խախտումներ և դրանք ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարող կառույցներին։ Պետական վերահսկողական ծառայությունը ունի սահմանափակ լիազորություններ։ Այդ ծառայությունը այն մարմինը չէ, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Նրա խոսքերով՝ ներկայումս ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը լինելու է մասնագիտացված հանձնաժողով և հենց այս մարմինը պետք է իրականացնի կոռուպցիայի եմ պայքարը, որին պետք է օժանդակի վերահսկողական ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ։ «Բայց իմ խորին համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հակակոռուպցիոն մարմին, հակակառուպցիոն ունիվերսալ մարմին, որը կիրականացնի ոչ միայն կանխարգելող և կրթական ֆունկցիա, այլև իրավապահ մարմինների ֆունկցիա»,- ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, կառավարության ծրագրով ևս նախատեսված է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կունենա երեք կարևորագույն ֆունկցիա՝ կրթություն, խանխարգելում և օպերատիվ հետախուզական ֆունկցիա։ «Այսինքն՝ թեպետ մենք հիմա ստեղծում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով երկու լիազորություններով, բայց կառավարության այսօրվա նիստում հաստատվեց անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը։ Իմ կարծիքով՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է ունենալ մեկ ունիվերսալ մարմին և ոչ թե մի քանի մարմիններ»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ այս տարիների փորձը ցույց է տվել, որ կոլեգիալ հանձնաժողովների միջոցով պայքարն անիմաստ է։ Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը իր գործունեության ընթացքում ոչ մի աղմկահարույց բացահայտում չի արել, բայց դա իր կայքում խտրական մոտեցում է ցուցաբերել՝ չհրապարակելով որոշումների մի մասը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում