Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Ցարևը՝ իշխող Ռեգիոնների կուսակցությունից, դիմել է ԱԳՆ-ին և երկրի անվտանգության ծառայությանը՝ խնդրելով վերանայել Ուկրաինա ժամանող մի շարք օտարերկրացի անձանց արգելքի հարցը, ովքեր կարող են նպաստել հակակառավարական ելույթների ընդլայնմանը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ուկրաինայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաների համար նա մեղադրում է օտարերկրյա քաղաքագետներին և բողոքների ակտիվացման մասնագետներին:
Իր հերթին, Կիևի ոստիկանությունը առաջին ձերբակալություններն է կատարել Լենինի արձանը հեռացնելու կապակցությամբ:
«Ձերբակալում են նրանց, ովքեր ուղղակի կանգնած էին դեպք վայրում և բացասաբար էին արտահայտվում լենին-ստալինյան ռեժիմի նկատմամբ»,- ասել է պատգամավորներից մեկը՝ ՈՒԴԱՌ կուսակցությունից:
Նրա խոսքերով՝ ձերբակալվածների թվում են նաև նրանք, ովքեր իրենց հետ տարել են հուշարձանի գրանիտե բեկորներ: Պատգամավորը, սակայն, պնդում է, որ արձանը հեռացնելու պահին ոստիկանները Շչորսի արձանի մոտ են գտնվել, ինչը մի քանի մետր էր հետու Լենինի արձանից:









































