Չինաստանի Չունցին քաղաքի բնակիչն իր ընկերուհուն, ծննդյան կապակցությամբ, ծաղկեփունջ է նվիրել՝ պատրաստված 334 հազար յուան ընդհանուր արժեքով թղթադրամներից։ Տոնական երեկույթի հյուրերից մեկը նշել է, որ օրիգամիի տեխնիկայով պատրաստված ծաղկեփունջը յոթ ֆլորիստներ ավելի քան տաս ժամում են հավաքել։
«Նա իրոք սիրում է իր ընկերուհուն, իսկ փող շատ ունի»,– ասել է հյուրը։

Համացանցի օգտատերերը այս նվերն «ամենաանսովորն» են անվանել և գովել են երիտասարդին՝ օրիգինալության և հնարամտության համար։
Սակայն Չինաստանի ազգային բանկի աշխատակիցը չի գնահատել իր հայրենակցի ռոմանտիկ քայլը և նշել է, որ սիրահարին կարող է դատի տան՝ ազգային արժույթը կանխամտածված կերպով փչացնելու համար։









































