Հունիսի 1-ին նշվում է երեխաների միջազգային օրը (International Children’s Day): Շատերին այն հայտնի է նաև որպես Երեխաների իրավունքների պաշտպանության օր։
Երեխաների միջազգային օրը ամենահին տոներից է։ Այն նշելու մասին որոշումը կայացվել է 1925-ին, Ժնևում՝ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային համաժողովի ժամանակ։
Երեխաների միջազգային օրն ունի իր դրոշը։ Աճ, ներդաշնակություն և թամրություն խորհրդանշող կանաչ ֆոնին՝ Երկրի նշանի շուրջ, փոքրիկ կերպարներ են՝ կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև։ Դրանք խորհրդանշում են բազմազանությունը և համբերատարությունը։ Իսկ կենտրոնում պատկերված Երկրի նշանը մեր ընդհանուր տան խորհրդանիշն է։










































