Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Ճիշտը վարքագծի կանխատեսելիությունն է, նաև նախարարների պարագայում

Այսօր, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «Մեր վարքագիծը պետք է դարձնենք կանխատեսելի մեր բոլոր գործընկերների համար: Որովհետև եթե մեր վարքագիծը ներդրողների համար կանխատեսելի չլինի, մենք չենք կարող ներդրումների հավակնություններ ունենալ: Եթե խաղացողը, որտեղ ներդրում է արվում, մի օր մի կերպ վերաբերվի, մյուս օրը այլ կերպ, հազիվ թե այդտեղ ներդրումներ կատարվեն: Այդ տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք: Ես դեմ եմ չհավասարակշռված որոշումներին»: Նախարարի դիրքորոշումը միանշանակ հստակ ու հասկանալի է, որովհետև կանխատեսելիությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է ոչ միայն ներդրումների առումով, այլ ընդհանրապես տվյալ երկրի հետ քաղաքական ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

https://www.youtube.com/watch?v=8IZG1BJxe4A

Կանխատեսելիության մասին խոսելուց ընդամենը մեկ օր առաջ պարոն Ջանջուղազյանը նկատել էր, որ մոտ ապագայում Հայաստանում կենսաթոշակների ու սոցիալական վճարների բարձրացման մասին խոսել պետք չէ: Ըստ նրա ներկայացման՝ այդ թեմային կարելի կլինի անդրադառնալ միայն 2020թ.-ին: «Դրանից առաջ փոփոխություններ սպասել պետք չէ: Երբ տեսնենք, որ ունենք հավասարակշռված ֆինանսական ապահովագրվածություն, կանցնենք սոցիալական խնդիրների լուծմանը: Բայց շատ կարևոր է, որ մենք չոգևորվենք և չբարձրացնենք սոցիալական պարտավորությունների բեռը, քանի որ դա սահմանափակում է ներդրումային հնարավորությունները, հետևաբար և տնտեսական աճի կայուն նախադրյալների ստեղծումը՝ հանգեցնելով պարտքի սպասարկման ռիսկերի առաջացմանը»,- ասել էր նախարարը:

Այսօր նորից արդրադառնալով նույն՝ թոշակների ու աշխատավարձերի թեմային, նախարարը մի քիչ այլ տոնայնությամբ է խոսել. «Աշխատավարձի բարձրացում միշտ սպասելի է, հարցն այն է, թե երբ և ինչ չափով: Հիմա ընթացքի մեջ է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը, որը վերաբերելու է 2019-2021թթ.-ին: Այստեղ ներառված է այն շրջանակը, որը ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ հնարավոր է այդ ժամկետը ունենանք և դրա մեջ պետք է քննարկենք, թե ինչն է վերանայվելու, փոխվելու՝ կամ ավելացվում են հարկային եկամուտները, կամ ծախսերն են վերանայվում, կառուցվածք է փոխվում, ծրագրեր են փոխվում»: Նախարարը բացատրել է, որ դրա արդյունքում միայն հնարավոր կլինի որոշել՝ 2019թ.-ին միայն թոշակների՞ չափը կավելացվի, 2020թ-ին՝ աշխատավարձե՞րը, թե՞ 2019-ին հնարավոր կլինի երկուսն էլ ավելացնել:

Հասկանալի է, որ այս օրերին մարդկանց մոտ ինչ-որ առումով չարդարացված դրական սպասումների մեծ պոտենցիալ է կուտակվել: Մի կողմից հասկանալով, որ առաջիկա ամիսներին, նույնիսկ առաջիկա տարվա ընթացքում էական, շաշափելի փոփոխությունների սպասել պետք չէ, այդուհանդերձ, նույն մարդիկ ենթագիտակցորեն, անգամ բնազդով ավելի արագ շոշափելի փոփոխություններ են ուզում, միաժամանակ պատրաստ լինելով կառավարության ոչ ականջահաճո բացատրությունները լսելուն: Այդ առումով լիովին արդարացված էր նախարարի առաջին օրվա պահվածքը. «Այս փուլում մի սպասեք»: Դրանով իսկ ավելորդ սպասումների դաշտ չի ձևավորվում: Մինչդեռ այսօր նախարարը նահանջել էր: Հասկանալի է, հնարավոր է, որ կառավարության երիտասարդ թիմը, այդ թվում և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում են, որպեսզի ժողովրդին ցույց տալու դրական բան ունենան նաև նյութական առումով, բայց ընդունենք, որ ֆինանսների նախարարը հենց այն ամենաքիչ էմոցիոնալ, հուզական մարդն է, որը պարտավոր է վեր կանգնել այդ ամենից: Այլապես, երեկ մի բան ասելը, այսօր նույն թեմայի շուրջ մեկ այլ բանը, նրա իսկ նշած անկանխատեսելի վարքագծի դրսևորումն է, որը նույնքան վտանգավոր է, որքան եթե նույն բանն ասեր հանրապետության վարչապետը: Նման զիջողականությունը գուցե ընկալվեր մյուս, ավելի երիտասարդ ու անփորձ նախարարների պարագայում, մինչդեռ փորձառու ֆինանսների նախարարի դեպքում դա լուրջ վրիպում է, հատկապես, որ ժողովուրդը պատրաստակամ է սպասելու, իսկ ոգևորվելու, շտապելու պարագայում չի բացառվում, որ բարձրանա սոցիալական պարտավորությունների բեռը, քանի որ դա սահմանափակում է ներդրումային հնարավորությունները, հետևաբար և տնտեսական աճի կայուն նախադրյալների ստեղծումը՝ հանգեցնելով պարտքի սպասարկման ռիսկերի առաջացմանը (երեկ նախարարն էր ասում): Այնպես որ, բոլոր դեպքերում ճիշտը վարքագծի կանխատեսելիությունն է, նաև նախարարների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում