Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկինում լինելով գլխավոր գանձապետ՝ անհանգստացա՞ծ չէր, որ օլիգարխները գումարներ էին թաքցնում բյուջեից:
«Ես միշտ էլ անհանգստացած եմ, որովհետև ցանկացած լումա էական նշանակություն ունի»,- արձագանքեց Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ միշտ պակասել են գումարները, որոնք պետք է ուղղվեին հասարակության կենսամակարդակի բարձրացմանն ու կյանքի բարելավմանը: Իսկ թաքցված հարկային միջոցները հենց այդ նպատակով պետք է օգտագործվեին:
Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հայտնաբերված խախտումներին ու լրացուցիչ հաշվարկված հարկերին, Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի տեսակետից ցանկած գումար նշանակալի է: Այստեղ ամբողջ հարցն, ըստ նախարարի, այն է, թե դա միանվագ գումա՞ր է, թե այսուհետ էլ է այդպես լինելու: Նա ասաց՝ դեռ վաղ է ասել՝ այսուհետ էլ են նման բացահայտումներ լինելու, թե ոչ:









































