kleo.ru-ն ավանդաբար շաբաթվա վերջին կազմում է ամենից ոճային հագնված աստղերին: Տեսնենք, թե ինչպես են աստղերը հագնվում առօրյա կյանքում:

Ռիզ Ուիզերսփուն
Նա օրերս է փոխել սանրվածքը ու երևում է՝ բավական գոհ է իրենից: Նա հագել է նեղ կապույտ ջինս և մուգ կապույտ ժակետ: Բոլոր աքսեսուարները սև գույնի են՝ ակնոց, Hermes պայուսակ ու սևքիթ կոշիկ:

Ջեսիկա Ալբա
Ջեսիկա Ալբան խանութներում շրջելու համար ընտրել է մոխրագույն երանգով հագուստ՝ համադրելով կանաչի ու բորդոյի երանգներով: Կրում է նեղ ջինս, վանդականախշ վերնաշապիկ ու բրդից երկար կարդիգան:

Էմմա Ուոթսոն
Բրիտանացի դերասանուհուն նկատել էին շոփինգի գնալիս: Նա ընտրել է միլիթարի ոճը՝ նեղ ջինս, սպիտակ վերնաշապիկ, բարձրակրունկ կոշիկներ ու քեյփ-թիկնոց:

Գվինեթ Փելթրոու
Կարճ շալվարը սեզոնի թրենդն է, որը նախկինի պես ունիվերսալ է: Թե ինչպես հագնել նման հագուստը՝ հրաշալիորեն ցուցադրում է դերասանուհին:

Ռեյչել Զոե
Ոճաբան Ռեյչել Զոեն, որը ներկայումս սպասում է իր երկրորդ երեխայի ծննդին, զբոսնում է որդու հետ: Նա իր հղիությունը թաքցնում է տունիկա-պոնչոյի տակ: Մեծ մանյակը, գլխարկն ու մեծ ակնոցը նրա կերպարը ավարտուն են դարձնում:











































