Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, սեփական հարկի տակ մրցեց Պերմի «Ամկար»-ի դեմ:
Այս մրցավեճում հաղթանակ տոնեցին դաշտի տերերը` շնորհիվ Կևին Կուրանիի հեղինակած դուբլի:
Ինչ վերաբերում է Բերեզովսկիին, ապա նա հայտավորված էր իր թիմի պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չեկավ:
«Դինամո» – «Ամկար»` 2:0
1:0, 2:0 Կուրանի (57′), (77′, 11մ)






































