Սլովենիայի բնակչը, որը 2,2 եվրոյով գնել էր միջազգային Eurojackpot վիճակախաղը Գրոսուպլե փոքր քաղաքոմ, շահել է երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 21,047 մլն եվրոյի ջեքփոթը:
Ինչպես հայտնում են սլովենական ԶԼՄ-ները, դա երկրի պատմության մեջ վիճակախաղի խոշորագույն շահումն է:
15 տոկոս հարկի վճարումից հետո հաղթողի մոտ կմնա մոտավորապես 18 մլն եվրո, ինչը նրան հնարավորություն կտա դառնալ Սլովենիայի 50 ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնում է RIA Novosti-ն: