Saturday, 08 06 2024
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ռեֆորմները պետք է սկսել արդարադատության ոլորտից, կամ ուշ է լինելու․ քննարկում «Առաջինում»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած պաշտոնյա, որն ընտրվել կամ նշանակվել է նախորդ իշխանությունների ժամանակ, ճիշտ կլիներ ներկայացներ հրաժարական, որովհետև դա նաև ինչ-որ իմաստով հեղափոխության արդյունք է: «Եթե նոր իշխանությունները հարկ կհամարեն, որ շարունակվի տվյալ պաշտոնյայի պաշտոնավարումը, միգուցե այդ դեպքում հարցը քննարկվեր: Պետք է հասկանալ, որ պաշտոն գրավելը չպետք է լինի ինքնանպատակ, և առանց պաշտոնի էլ կյանքը հետաքրքիր է,- նշեց Սերոբ Խաչատրյանը: -Բայց մյուս կողմից՝ եթե հրաժարական չի ներկայացվել, չեմ կարծում, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԵՊՀ-ում, պայքարի ճիշտ ձև է: Ողջամիտ տարբերակն այն է, որ եթե կա վարկած, որ չարաշահումներ են տեղի ունեցել, ապա պետք է ստուգումներ անցկացնել, որի արդյունքում կա՛մ կհաստատվի, կա՛մ կժխտվի այդ վարկածը: Եթե հաստատվի, համապատասխան քայլեր պետք է անել, եթե ոչ, ուրեմն պաշտոնյան կարող է շարունակել իր գործունեությունը»:

Կրթության փորձագետի դիտարկմամբ՝ ԵՊՀ-ում քաղաքականացման մեխանիզմը տարբերվում է դպրոցներում և մյուս բուհերում իրականացված քաղաքականացումից: Նրա հավաստմամբ՝ ԵՊՀ դասախոսների և ուսանողների մեծ մասը անկուսակցական է: «Այստեղ ուրիշ մեխանիզմ է գործել. այն, որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահը երկրի նախագահն էր և ՀՀԿ ղեկավարը, կաշկանդել է բուհի ղեկավարությանը և որոշակի ծուղակի մեջ է պահել: Այնուամենայնիվ, ԵՊՀ-ն, մյուս բուհերի համեմատ, ավելի ըմբոստ է եղել»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից ԵՊՀ ռեկտորն ընտրված պաշտոնյա է և իրավունք ունի շարունակել պաշտոնավարումը: «Հանրային ճնշման արդյունքում համակարգային փոփոխություններ չեն լինելու, իսկ եթե իրականում կան չարաշահումներ և դրանց վերաբերյալ կան փաստեր, պետք է հարուցվի քրեական գործ և իրականացվի քրեական հետապնդում»,- նշեց փաստաբանը:

Ս. Խաչատրյանը հավելեց, որ հիմա կոռուպցիայի ավելի վտանգավոր թաքուն տեսակ կա բուհում, երբ դասախոսի և ուսանողի միջև լուռ համաձայնություն է կայացվում. «Մենք կնշանակենք ձեր դրական գնահատականը, դուք էլ մի՛ բողոքեք կրթության որակից»:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, խոսելով քաղաքապետարանում տիրող իրավիճակից, նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո մի շարք բացահայտումներ են եղել. «Չարաշահումների պատճառով հեռացվեցին երեք դպրոցի և երկու պոլիկլինիկաների տնօրեններ, բացահայտվեցին նաև «Յունիգրաֆիկ» ՍՊԸ-ի կողմից չարաշահումները… Այս բացահայտումները բխում են քաղաքական իրողություններից: Նախկինում մարդիկ վախենում էին և չէին ցանկանում խոսել, որովհետև մտածում էին, որ դրանից բան չի փոխվի, իսկ այժմ ավելի անկաշկանդ են»:

Քննարկման մասնակիցները նաև նշեցին, որ կողմ են արտահերթ ընտրությունների կայացմանը: Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հրաժարական տա. «Հրաժարականը հեռանալու պատվաբեր ճանապարհ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում