Օրերս Ջեսիքա Ալբան խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես կդասավորվեր իր կյանքը, եթե չլիներ իր ամուսինը`Քեշը:
«Նա ինձ աջակցում է ամեն ինչում: Միշտ օգնում է ինձ: Քեշն ամենալավ ամուսինն է աշխարհում»,- ասել է նա:
Ալբան նաև հավելել է, որ ամուսինն իրեն օգնում է ոչ միայն կարիերայի վերաբերյալ խորհուրդներով, այլև իրենց դուստրերի՝ 5-ամյա Օնորի և 2 տարեկան Հևենի դաստիարակության հարցում:
«Ես և Քեշն ունենք մեր ձգտումներն ու նպատակները: Նա հասկանում է, որ ես ևս ծրագրեր ունեմ աշխատանքիս հետ կապված»,- ասել է Ջեսիքա Ալբան, գրում է Wday կայքը:












































