Վլադիմիր Կլիչկոյի հարսնացուն ցուցարարներին գերել է իր անկեղծությամբ ու հմայքով: Ամերիկացի դերասանուհու հայտնվելը Եվրոմայդանում իսկական իրադարձություն էր: Նա ինքն է ցանկություն հայտնել մեկնել Կիև և աջակցել խաղաղ, ժողովրդավարական շարժմանը: Այս մասին գրել է viva-ն:
Գեղեցկուհին իր կրակոտ ճառը սկսել է ուկրաիներեն, հետո անգլերենով արտահայտել է իր հիացմունքը:
Վլադիմիր Կլիչկոյի հարսնացուին ցուցարարները ջերմությամբ են ընդունել և ճանապարհել բուռն ծափահարություններով:











































