Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ավագանու նիստում ահազանգեց, որ Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի թիվ 42, 44 և 40 շենքերի միջանկյալ հատվածում ապօրինի կառուցվում է 16 հարկանի շենք, ընդ որում՝շինարարությունը սկսվել է շինարարական նորմերի խախտումներով:
Նրա խոսքով՝ կառուցապատողը շինթույլտվություն չունի: «Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկելու այս խդիրը կարգավորելու համար»,- հարցրեց նա՝ հավելելվ, որ բնակիչներն իրենց արդարացի բողոքն են հայտնում այս կապակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































