Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 11.00-ին Երևանի դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում, ԲԴԽ անդամ, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է շարունակվեր սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի բիզնես-ունեցվածքը խլելու գործով դատական նիստը:
Այս գործով ամբաստանյալը Վլադիսլավ Մանգասարյանն է: Ներգրավված են 20-ից ավելի տուժողներ:
Սակայն դատական նիստը չի կայացել: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Բեկթաշյանը անպատասխանատու անձ է, նա նույն ժամին երկու նիստ է նշանակել:











































