Տարիներ շարունակ իտալական դերասանուհի Մոնիկա Բելուչին շոու–բիզնեսի ամենասեքսուալ և գեղեցիկ աստղերից մեկն է համարվում։ 53-ամյա աստղի հետ մինչ օրս երիտասարդ աղջիկներն են համեմատվում, իսկ ինքը՝ Մոնիկան, հաճույքով ապացուցում է, որ տարիքը ոչ այլ ինչ է, քան անձնագրում նշված թիվ։

Օրերս դերասանուհին Instagram-ում նոր ֆոտոշարքից մի լուսանկարով է կիսվել։ Նկարում Բելուչին բարակ ուսակապերով սև տոպով է և կարմիր շրթներկով։ Այս կերպարով նա շատ սեքսուալ տեսք ունի։











































