Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է լիովին դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները, գրում է aydinlik.com.tr-ը։
Ըստ Կուրցի՝ Թուրքիան իր ժողովրդավարական չափանիշներով չի համապատասխանում իրենց սկզբունքներին և չի կարող ԵՄ անդամ դառնալ։
«Մենք չենք վստահում Թուրքիային և կարծում ենք, որ այդ երկրի հետ բանակցությունները պետք է լիովին դադարեցվեն»,-ասել է Կուրցը։
Թուրքական մամուլը Կուրցի հայտարարությունը անվանել է «նենգ» քայլ ու հիշեցրել, որ Ավստրիայի վարչապետը նախկինում ևս պարբերաբար դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
Ավելի վաղ Կուրցը դատապարտել էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ էր արել Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները։
Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ Թուրքիան մնում է «Եվրամիության կարևոր ռազմավարական գործընկերը», որի հետ պետք է համագործակցել։







































