Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սիրելի շան` սպիտակ պուդել Դուդուի անունով պաշտոնական էջ է բացվել Facebook-ում:
Կայքում շան և նրա շուն ընկերների լուսանկարներ են, ինչպես նաև Դուդուի և իր տիրուհու` Սիլվիո Բեռլուսկոնիի ներկայիս հարսնացու Ֆրանչեսկա Պասկալիի հետ: Դուդուն լուսանկարներ ունի նաև նախկին վարչապետի հետ:
Բեռլուսկոնին անձամբ է հաստատել, որ շունը պաշտոնական էջ ունի: «Դուդուն էջ ունի Facebook-ում: ինձ ասել են, որ նա արդեն 600 ընկեր ունի»,- ասել է քաղաքական գործիչը:









































