Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադառնալով նախատեսվածից կրկնակիից ավելի՝ 7,5 տոկոս, տնտեսական աճին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ, չնայած տնտեսական աճին, դեֆիցիտը ևս աճեց»:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե գերազանցված տնտեսական աճի վրա քանի՞ տոկոսով են ազդել ներքին գործոնները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































