Երեխայի հայրը, որին Փարիզում փրկել է ներգաղթյալ Մամուդու Հասաման, երեխայի մասին հոգ տանելու փոխարեն խանութ էր գնացել և Pokemon Go է խաղացել։ Տղամարդուն ծնողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ մեղադրանք են առաջադրել, երբ նրա 4-ամյա որդին կախվել էր 4-րդ հարկի պատշգամբից։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
«Խանութ գնալուց հետո երեխայի հայրը որոշել է Pokemon Go խաղալ, այդ պատճառով երկար ժամանակ տուն չի վերադարձել։ Նա դատարկություն է զգում, որովհետև հասկանում է, թե ինչ է արել և այն, թե ինչպիսի ողբերգության կարող էր հանգեցնել իր արարքը»,-ասել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը։
Hero. pic.twitter.com/TKhEfndomR
— Al Jazeera English (@AJEnglish) May 28, 2018
Տղայի հորը մինչև երկու տարվա ազատազրկում է սպառնում։ Գործի առթիվ դատական լսումները կսկսվեն սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՝ շաբաթ, Մալիից ներգաղթյալ Մամուդու Հասաման փրկել է պատշգամբից կախված 4-ամյա տղային՝ նրան թույլ չտալով ընկնել։ Ցուցաբերած հերոսության համար Ֆրանսիայում նրան քաղաքացիություն են հատկացրել։










































