Աշխարհի ամենածեր քաղաքական գործիչներից և մարդու իրավունքների համար ամենահայտնի պայքարողներից մեկի՝ Նելսոն Մանդելայի մահվանից հետո ընկերները, կոլեգաներն ու ծանոթները չեն դադարում իրենց հարգանքի տուրքը մատուցել սոցիալական ցանցերի միջոցով:

Բիլ Քլինթոն. «Ես երբեք չեմ մոռանա ընկերոջս՝ Մադիբային»:

Շարլիզ Թերոն. «Իմ մտքերը և սերս այժմ Մանդելայի ընտանիքի հետ են: Հանգստացիր Մադիբա: Մենք կկարոտենք քեզ, և աշխարհի վրա Ձեր ազդեցության մասին երբեք չենք մոռանա»:

Մելանի Սի (Spice Girls-ի նախկին մենակատար). «Ես նույնպես պատիվ եմ ունեցել հանդիպել մեծն Նելսոն Մանդելայի հետ»:
Մելանի Բի (Spice Girls-ի նախկին մենակատար). «Մենք իրոք կորցրել ենք զարմանահրաշ մարդու: Ես երբեք չեմ մոռանա մեր զրույցները և հենց նրան: Իմ համար տխուր օր է»:
Բրիթնի Սփիրս. «Նելսոն Մանդելան ամբողջ մարդկությանը ոգեշնչում էր: Նրա կարիքը իրոք կզգացվի»:
Բիլ Գեյթս. «Ամեն անգամ, երբ ես ու կինս հանդիպում էինք Մանդելայի հետ, ավելի ու ավելի էինք ոգեշնչվում: Նրա քաջությունը փոխել է աշխարհը: Այսօր տխուր օր է»:
Սեմյուել Լ. Ջեքսոն. «Ես իմ կյանում Մանդելայից լավ մարդու չեմ ճանաչել: Ցավակցում եմ նրա ընտանիքին և երկրին»:

Քրիշտիանու Ռոնալդու. «Ազնիվ Մանդելա, Դուք եք մեր ժառանգությունը և օրինակը: Դուք ընդմիշտ կմնաք մեզ հետ»:
Գոլդի Հոուն. «Այս աշխարհում լույս հանգավ: Հավերժ հիշատակ Նելսոն Մանդելային, ով այժմ մյուս հրեշտակների հետ է գտնվում»:
Սինդի Քրոուֆորդ. «Հանգչեք խաղաղությամբ, Նելսոն Մանդելա, իսկական հերոս»:










































