Անգլերենի ուսուցչուհի Իվոն Մեյսոնը Թրամփի ստորագրությամբ նամակ է ստացել Սպիտակ տնից: Նամակում տեղ գտած բազմաթիվ քերականական սխալների պատճառով նա հետ է ուղարկել նամակը: Այդ մասին ուսուցչուհին տեղեկացրել է իր Facebook-ում՝ գրում է life.ru-ն:

Անցյալ տարի թոշակի անցած տարեց ուսուցչուհին խնդրել էր նախագահին բացատրել Մարջորի Սթոունման Դուգլասի միջնակարգ դպրոցում այս տարվա փետրվարին տեղի ունեցած հրաձգության պատճառը, ինչի արդյուքնում 17 մարդ զոհվել է: Երբ ուսուցչուհին պատասխան նամակ է ստացել, շատ է զարմացե՝լ այնտեղ տեղ գտած մեծաթիվ սխալները տեսնելով:
Մեյսոնը նշել է սխալները՝ հավելելով դրանք մեկնաբանություններով: «Երբ դուք բարձր մակարդակի նամակ եք ստանում, ակնկալում եք, որ այն գոնե գրագետ կլինի գրված»,- ասել է կինը:












































