ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեղադրել է իր նախորդին՝ Բարաք Օբամային 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի, այսպես կոչված, միջամտության հարցը լուծել չկամենալու համար:
«Ինչո՞ւ նախագահ Օբաման ոչինչ չարեց Ռուսաստանի, այսպես կոչված, միջամտության հարցում՝ չնայած նրան, որ ԿՀՎ- ն նրան ամեն ինչի մասին տեղեկացրել էր նախքան ընտրությունները: Նա մտածում էր, որ խորամանկ Հիլարին (այսպես է Թրամփը կոչում Հիլարի Քլինթոնին) կհաղթի, և չի ցանկացել ցնցել նավակը: Նա է պատասխանատու եղել, ոչ թե ես, և ոչինչ չի ձեռնարկել»,- գրել է Թրամփը:









































