Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

ԱՄՆ ակնարկները Բաքվին. համբերությունը կսպառվի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի անկախության առիթով ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրին, ինչպես մի քանի օր առաջ նույն առիթով՝ Դոնալդ Թրամփը: Պոմպեոն կոչ է արել կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մի քանի օր առաջ էլ նախագահ Թրամփը Ալիևին ուղղված շնորհավորանքում ասել էր, թե առաջիկա ամիսները բերում են կարգավորման հնարավորություն: Թե՛ Թրամփը, թե՛ Պոմպեոն խոսել են նաև այն մասին, որ սպասում են Բաքվի հետ գործակցության:

Ինչո՞ւ է ԱՄՆ քաղաքական վերնախավի երկու առանցքային ներկայացուցիչների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում շոշափվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այսպես ասած, «արագությունների» տողատակը: Հայաստանում, օրինակ, շատերին է դա հետաքրքրել, թեև պետք է նաև նկատել, որ կարգավորման գործընթացի երկարամյա պատմության ընթացքում այլ բան գործնականում երբեք չի էլ հնչել, և միջնորդները տարբեր առիթներով միշտ էլ խոսել են արագ կարգավորման, «հնարավորությունների պատուհանների» և այլնի մասին: Օրինակ՝ հիշարժան է, որ 2006 թվականը նույնիսկ համընդհանուր բառաֆոնդում միջնորդները հռչակեցին որպես կարգավորման «հնարավորությունների պատուհան»՝ բացատրելով դա նրանով, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տարին, այսպես ասած, ազատ է ընտրություններից, և ըստ այդմ՝ իշխանությունները կարող են կենտրոնանալ կարգավորումների վրա: Այդպիսի օրինակները կարող են շատ լինել:

Միևնույն ժամանակ, արդյո՞ք կարող ենք ասել, որ արագ կարգավորման, կարգավորման նոր հնարավորությունների և այլնի մասին խոսակցությունները սկսել են կրել հերթապահ բնույթ: Իհարկե, հազիվ թե դրանք լինեն ոչինչ չնշանակող հերթապահ խոսքեր, որ տեղ են գտնում գերտերության քաղաքական ղեկավարության ուղերձներում: Դրանք ինչ-որ բան անշուշտ նշանակում են, և ոչ միարժեքն այստեղ այն է, որ դրանք կարող են ուղիղ իմաստով նշանակել կարգավորման գործընթացի որևէ արագացում՝ որևէ կոնկրետ արդյունքի նպատակադրմամբ:

Այդ ուղերձները կարող են նշանակել այլ բան, առնչվել այլ հարցերի և պարունակել այլ տողատակեր, որոնք հասկանալի և հստակ են միայն ուղերձը հղողների և դրանք ընդունողների համար՝ ելնելով այն հանգամանքից, որ կա ինֆորմացիայի ահռելի ծավալ՝ կարևոր մանրամասներով, որ հայտնի է միայն նրանց:

Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքներում են հնչում բանակցություններն արագ վերսկսելու կոչերը՝ միաժամանակ զուգորդվելով այն մտքերի հետ, որ ԱՄՆ-ը «սպասում» է Ադրբեջանի հետ աշխատանքին: Այլ կերպ ասած՝ հստակ են ուղերձները ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը, այդ թվում՝ հնարավորությունների մասով ու սպասումով՝ տողատակում ունենալով թերևս այն, որ ԱՄՆ-ն ունի հնարավորություններ նաև առանց Ադրբեջանի, բայց դեռ սպասում է Բաքվի, այսպես ասած, կառուցողականությանն ու քաղաքական կարգավորման տրամաբանություն վերադառնալուն:

Ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Բաքուն չօգտվի այդ հնարավորությունից, երբ Վաշինգտոնի համբերությունը սպառվի և այլևս դադարի Ալիևի կառուցողականությանը սպասելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում