Monday, 06 07 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին

ՀՀԿ-ն իրեն սպառել է, հարկավոր է ուշքի գան, պետք չի ռևանշիստական քայլերի գնալ. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական գործարար Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, նոր կառավարությունն արդեն հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությունները, ՊԵԿ նախագահը հայտարարեց օլիգարխներին ստվերից դուրս հանելու մասին, ԱԱԾ-ն պաշտոնյաների մասով կոռուպցիոն բացահայտումներ է խոստանում։ Այս ամենից Դուք ի՞նչ տպավորություն եք ստանում։

-Ի սկզբանե, իմ տպավորությունն այն է, որ իրոք որս չի կազմակերպվում, այլ մարդիկ փորձ են անում իրոք կոռուպցիոն ռիսկերը նվազեցնեն։ Դա շատ կարևոր է։ Իսկ թե հետո կոռուպցիոն ռիսկերի իջեցման ժամանակ քրեական գործեր կլինեն, ինչ կլինի, արդեն հետաքրքիր չի։ Երկիրը զարգացման ուղի է բռնել։ Նման թավշյա հեղափոխություն, սերնդափոխություն է եղել, որը պետք է գնահատել, քանի որ այն նոր ապագայի հույս է, գործիք է։

Իսկ ի՞նչն էր պատճառը, Ձեր կարծիքով, որ տարիներ շարունակ այդ կոռուպցիոն մեխանիզմները չէին վերանում և գնալով ավելի էին արմատանում։

-Պարզ չէ, որ որոշ անհատներ։ Ֆեյսբուքով էնպիսի բաներ են գրում, թե ով ինչ ունի, որ կարող ես զարմանալ, թե ինչպես է հնարավոր նման հարստություն կուտակել, նման կոռուպցիոն սխեմաների մեջ լինես։ Սրանից մի 5-6 տարի առաջ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով էր ստեղծվել, որի մեջ Հովիկ Աբրահամյանն էր, Գագիկ Խաչատրյանը։ Ես զարմանք հայտնեցի այդ ժամանակ, թե այդ անձինք ինչպես կարող են հակակոռուպցիոն հանձնաժողովի մեջ լինեն։ Դա հենց իրենց համար էր ստեղծվել։ Իսկ հիմա հակակոռուպցիոն հանձնաժողովը պետք է ստեղծվի ոչ միայն համակարգի՝ կառավարութան անդամներից, այլև հասարակ ժողովրդից, Հանրային խորհրդի անդամներից։

Պարոն Աղաբաբյան, Դուք թվարկեցիք մարդկանց, որոնք Ձեր կուսակցության առանցքային դեմքերն են եղել և մշտապես վայելել են Սերժ Սարգսյանի հովանավորությունը։ Չեք կարծո՞ւմ, որ եթե այդ հովանավորությունը չլիներ, կոռուպցիան այդ աստիճանի չէր լինի և, ասենք, նույն Գագիկ Խաչատրյանը կամ Հովիկ Աբրահամյանը այդքան հարստություն չէին դիզի։

-Ես ձեզ մի բան ասեմ՝ դա ինձ էլ էր վերաբերում։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել կոռուպցիա հասկացության մեջ մտնեմ, դրա համար էլ նման վերաբերմունքի արժանացա։ Ես միշտ ասել եմ, որ պետք է կապ չունենա՝ տվյալ անձը հանրապետական է, թե ոչ։ Դեպքերը պետք է ֆիքսվեն, և մարդիկ պատժվեն։ Դրա համար էլ իմ հայտարարությունից հետո հարկայինը մտավ իմ մոտ, մեր տոնավաճառը քանդեց, որը «Հրազդան» ստադիոն էր պահում։ Այսինքն՝ ոնց որ պատժեին ինձ իմ խոսքերի համար, որ ասել էի կապ չունի՝ ՀՀԿ-ական է, թե ոչ, պետք է անպայման պատժվի։ Ես կարող եմ լինել Հանրապետական կուսակցության անդամ, հիմնադիր, բայց ես ինձ նրանց մեջ չեմ տեսնում, ինձ չեմ համարում նրանց թիմի անդամ։ Ես ինձ կոռուպցիայի մեջ չեմ տեսնում։

Դուք նշեցիք, որ լինելով ՀՀԿ-ական, Ձեզ իրենց մասը չեք համարում։ Մամուլը այս օրերին գրում է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է իր շարքերից հեռացնել ֆելիքս Ցոլակյանին միայն նրա համար, որ նա համարձակվել էր ԱԺ-ում վարչապետի առաջին քվեարկության ժամանակ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Դուք սա ինչպե՞ս եք գնահատում։

-Ես գտնում եմ, որ դա շատ վատ վերաբերմունք է կուսակցականի նկատմամբ։ Եվ հետո Հանրապետականը ձեր ասած վերնախավը չի։ ՀՀԿ-ում շատ արժանավոր մարդիկ կան, բայց եթե իմ քայլերի, իմ խոսելու համար ինձ էլ պետք է կուսակցությունից հեռացնեն, ապա կուսակցությունը իրեն սպառել է։ Կուսակցությունում սերնդափոխություն է պետք։

Սերնդափոխություն ղեկավար մարմնո՞ւմ, թե՞ առհասարակ մոտեցումների հարցում։

-Մոտեցումների մասով փոփոխություններ են պետք։

Պարոն Աղաբաբյան, իսկ ՀՀԿ-ին ընդդիմադիր դաշտում պատկերացնո՞ւմ եք։ Ձեր կուսակցությունը այլևս ընդդիմություն է ։

-Աբսալյուտնո։ Չեմ պատկերացնում, թե ոնց կարող է ՀՀԿ-ն ընդդիմություն դառնալ, երբ երկրում նոր, շատ լավ քայլեր են կատարվում, փոփոխություններ են։ Հանրապետականը ինքը նավասարդյանական կուսակցություն է և նման նավասարդյանական ՀՀԿ-ականներ շատ կան։ Այսօր հարկավոր է, որ հանրապետականները ուշքի գան։ Պետք չի ռևանշիստական քայլերի գնալ, մանավանդ որ իրենց նկատմամբ քայլ չի արվում։ Չի կարող պատահել, որ մաքուր ՀՀԿ-ականի նկատմամբ քայլ կատարվի, իսկ նրանք, ովքեր կոռուպցիոն սխեմաների մեջ են, ապա թող մեր նոր վարչապետը որոշում կայացնի, թե նրանց հետ ոնց վարվի։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտավոր ժամկետներ են արդեն հրապարակվել, դրանք կլինեն աշնանը։ Եթե արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն ինչքա՞ն ձայն կարող է հավաքել, քանի որ այլևս չի կարող «խփել այնքան, ինչքան ուզի»։

-ՀՀԿ-ն նորից ձայներ կտանի։ Կարող է շատ ձայն չտանի, բայց էլի կհավաքի։ Բայց դա կախված է նրանից, թե ինչ ցուցակ կներկայացնեն։ Եթե սերնդափոխություն լինի կուսակցությունում, նոր, բացառիկ, երիտասարդ, գիտակից մարդիկ եղան, ՀՀԿ-ն ձայն կտանի, բայց եթե բան չփոխվեց, նոր ընտրություններին հնարավոր է ՀՀԿ-ի համար անակնկալներ լինեն։ Փաշինյան հասկացողությունը նոր լիցք է տվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում