Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Նախորդ կառավարության օրոք կաշառքի հրամանն ամենավերին օղակներից էր. Այժմ մաքսավորները սկսել են թափանցիկ են աշխատել»

«Թե իմ  անձնական փորձից, թե նաև մեր գործընկերների հավաստիացումներից կարող եմ  ասել, որ այս վերջին շաբաթներին մաքսավորները բավականին թափանցիկ են սկսել  աշխատել,  տնտեսվարողներն արդեն հնարավորություն ունեն ինվոյսային արժեքով   մաքսազերծել իրենց ապրանքները և բացի այդ էլ հսկիչ գներն  այլևս առաջվանը չեն, այսինքն դրանք վերանայվել են, այլևս  չեն ուռճացվում և նորմալ, ընդունելի  հսկիչ գներ  են սահմանվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը։

Վերջինիս պնդմամբ, այսուհանդերձ, առ այսօր  շարունակում է  առկա  լինել  մի կարևորագույն խնդիր, որին ՊԵԿ-ը պետք է ուշադրություն դարձնի։  Գործարարը մանրամասնեց․ «Եթե հանձնարարական է բացվում որևէ տնտեսվարողի վրա, ապա ՊԵԿ-ի տեսուչը, անպայման, պետք է այդ հանձնարարականը տուգանքով փակի՝ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով և դեպքերի մեծամասնությամբ՝ անգամ կարգի խախտմամբ  այդ տեսուչը հասնում է նրան, որ տուգանում են տնտեսվարողին․ իհարկե ՝ չարդարացնելով ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսվարողին, այդուհանդերձ, ուզում եմ նշել, որ ինչպես տնտեսվարողն է պարտավոր աշխատել օրենքի դաշտում, այնպես էլ ՊԵԿ-ն ու իր հարկային տեսուչները, որովհետև չի կարելի օրենքի խախտումով հասնել օրենքի գերակայության․ դրա համար, միանշանակ, թե ՊԵԿ-ի, թե տնտեսվարողների կողմից պետք է  հետևի օրենքի տառը և ամեն ինչ արվի օրենքի շրջանակներում»։

Գործարարի համոզմամբ՝ նոր կառավարությունը չի սատարելու  կաշառակերներին, ինչպես անում էր նախորդ ղեկավարությունը։

«Նախորդ կառավարության ժամանակ  կաշառքի հրամանն ամենավերին օղակներից էր գալիս»,- շեշտեց  Սամսոն Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում