«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատության է ենթարկել իր թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին: Ֆուտբոլիստը նշել է, որ յուրաքանչյուր խաղից առաջ մասնագետը շատ ուշ է հրապարակում թիմի մեկնարակին կազմը:
«Կարմիր սատանաներ»-ը 12 միավորով հետ են մնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջատար «Արսենալ»-ից:
«Մեր ներկայիս մարզիչը փոքր-ինչ տարբերվում է նախկինից այն առումով, որ նախապես չի հրապարակում թիմի մեկնարկային կազմը: Մենք պատկերացում անգամ չենք ունենում հայտացուցակի մասին:
Երբ չգիտես, խաղալու ես արդյոք, թե ոչ, լարվածություն է առաջանում: Ամեն ինչ պետք է նախապես իմանալ, պատրաստվել, հաղթահարել հոգեբանական լարվածությունը:
Իսկ այս դեպքում սկսում ես մտածել, կխաղա՞մ արդյոք, թե՞ ոչ: Այդ միտքը դադար չի տալիս, հոգեբանական ճնշվածություն է առաջնում»,- BT Sport-ը մեջբերում է Ֆերդինանդի խոսքերը:






































